Կառավարությունը 16 մլն տրամադրեց Համաշխարհային ունիվերսիադային ուսանողների մասնակցությանը |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին 16 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիային ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայի խաղերի մասնակցությանը։

Այն կայանալու է հուլիսի 3-14-ը՝ Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Խաղերին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն մինչև հունիսի 2-ը, հակառակ դեպքում Հայաստանի պատվիրակությունը կզրկվի մասնակցության իրավունքից, իսկ հայտերը ներկայացնելու և չմեկնելու դեպքում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կենթարկվի ֆինանսական տուգանքի:

Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում է լավագույն ուսանող մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով, իսկ խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում միշտ տեղ է զբաղեցնում լավագույն 30 երկրների շարքում:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղակացրեց, որ ունիվերսիադային կմեկնեն 19 ուսանողներ, որոնք կմասնակցեն մի շարք սպորտաձևերի մրցույթների։

Ուսանողներն ունիվերսիադայի ընթացքում մասնակցում են համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպված կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաստանում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները:

«Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ՝ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին»,-կառավարությանը հայտնել է կրթության և գիտության նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.