shantnews.am: Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվել է Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Բաբայանը և մյուսները մեղադրվում են «Իգլա» զենիթահրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան ապօրինի տեղափոխելու համար: 2017 թվականի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց 6, Սանասար Գաբրիելյանը՝ 3, իսկ Արմեն Պողոսյանը` 2 տարվա ազատազրկման:
Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսին բեկանեց այդ դատավճիռը և գործն ուղարկեց նոր քննության, նաև 15 պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխեց Բաբայանի խափանման միջոց կալանքը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ հետազոտվել են ամբաստայալների հեռախոսային գաղտնալսված խոսակցություները քրեական գործից աջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի հետ: Դրանք հայհոյախառն խոսակցութուններ են, որտեղ նախ` խոսվում է ինչ-որ դեղի տեղափոխման, հետո՝ մեքենայի շարժիչի մասին:
Մայիլյանի ու Սանասար Գաբրիելյանի խոսակցության ժամանակ Հրաչյան զգուշացնում է, թե ամեն ինչ մի´ խոսիր, Սանասարն էլ ասում է` գիտի, որ իրենց խոսակցությունները գաղտնալսվում են: