«Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացնի 242 հազար եվրոյին համարժեք դրամ` 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին 11 հազար եվրո) վճռով սահմանված հատուցման համար:

ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի  ֆինանսական հատուցումների վճարումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 22 դիմումատուներից յուրաքանչյուրին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 11 000 (տասնմեկ հազար), իսկ ընդհանուր առմամբ՝ 242 000 (երկու հարյուր քառասուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 5-ն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ» |aravot.am|

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Նիկոլ Փաշինյանի ելույթն է

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.