Չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կարծում է, որ մի քանի օր առաջ Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը ունեցավ շրջադարձային նշանակություն։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Շատ հստակ երևաց, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբախի հարցում։ Այդ բանավեճը հանրությանը հստակ ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող դիրքորոշում։ Սա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ անցել են այն ժամանակները, որ արցախյան բանակցությունների նրբություններին պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ։ Նա կարծում է, որ հարցի բովանդակությանը պետք է տիրապետի ամողջ հայ ժողովուրդը։

«Ձևավորվում է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն, որ ես պայմանականորեն կոչում եմ Մյունխենյան սկզբունքներ։ Մյունխենյան սկզբունքները հետևյալն են․ 

1․ Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը։ Երբ խոսում են երկրի տարածքային ամբողջականության մասին, ո՞ր երկրի տարածքի մասին են խոսում, երբ Ադրբեջանը անկախություն է ձեռք բերել, հարգե՞լ  է Խորհրդային միության տարածքային ամբողջությունը։ Խորհրդային պետություն այլևս գոյություն չունի, և գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Արացախը, այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է։ 

2․ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի բանակցային կողմ է, առանց որի բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը։ 

3․ Չկան տարածքներ, կա անվտանգություն․ Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել անվտանգությունը»,- ասաց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.