Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ուզում եմ ընդգծել, որ Արցախում միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ընդհանրապես Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ համոզված է՝ Արցախի ժողովուրդն ամենաբարձր մակարդակով կկառավարի ժողովրդավարությունը, իսկ իշխանությունը՝ իր իշխանության իրավունքը:

Ինչ վերաբերում է համակրություն վայելող թեկնածուներին՝ Փաշինյանն ասաց. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.