Գաստրոտուրիզմ, էնոտուրիզմ, գյուղական տուրիզմ. Հայաստանի թիրախները զբոսաշրջության ոլորտում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է UNWTO-ի 2019-2021 թվականների գործունեության ծրագիրը։ Նշվել են զբոսաշրջության ոլորտի այն ուողղությունները, որոնք հատուկ ուշադրության են արժանանալու կազմակերպության կողմից, դրանք են․ գաստրոտուրիզմը, էնոտուրիզմը, գյուղական տուրիզմը և այլն։

64-րդ նիստի ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև հյուրընկալող հաջորդ երկրի ընտրությունները։ Նիստի և աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ձեռք է բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցություն հաստատելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.