tert.am։ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկումը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նա նշել է, որ նախագահի վարկանիշի անկում է արձանագրվել, քանի որ ՌԴ բնակիչները չեն հավատում, որ «վաղը կյանքն ավելի լավ է լինելու»:
Ֆյոդորովի խոսքով՝ որոշիչ է եղել նաև այն հանգամանքը, որ վերջին հինգ տարվա ընթացքում ռուսների եկամուտները չեն ավելացել, ինչն էլ լարվածություն է առաջացնում քաղաքացիների շրջանում: