Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը. Արշավիր Ղարամյանը՝ «Սասնա ծռերի» մասին

Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել «Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների ձայնային ազդանշանների չարաշահման հետեւանքով բնակչության շրջանում զայրույթի տեղիք տալով։

Չորս օրերի ընթացքում ավտոերթի կազմակերպիչները ուժ եւ եռանդ չեն խնայել տարատեսակ պրովոկացիաներ իրագործելու միջոցով ուշադրություն գրավելու եւ «Արցախը Հայաստանի մարզ է» կեղծ օրակարգով արհեստականորեն պառակտում առաջացնելու համար, սակայն մնում է փաստ` գլոբալ առումով տեղաբնակները չեն միացել ավտոերթին եւ չեն ողջունել այն:

Այնուամենայնիվ, տարբեր ուղիղ եթերների միջոցով փորձեր են կատարվել արցախցուն արմատներից կտրված սեփական մայրենին չիմացողի լույսի ներքո ներկայացնելու, ինչպես նաեւ տարատեսակ սադրանքներ իրագործելու համար։ Կառանձնացնեմ Ասկերան քաղաքում Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի տան շրջակայքում կատարված սադրիչ հայտարարությունները, որը հարիր չէ միասնականության ոգուն, ավելին` խիստ դատապարտելի է։

«Արցախը Հայաստանի մարզ է» արհեստական օրակարգով դուք գիտակցաբար կամ առանց գիտակցելու պառակտում եք առաջացնում եւ նսեմացնում եք արցախցուն։ Հայրենակիցնե՛ր, ԱՐՑԱԽՑԻՆ շարժում է սկսել հանուն միացման, պայքարել է հանուն միացման, արյուն է թափել հանուն միացման։ Արցախցին ապրում է հայեցի բարքերով, պահպանում է ազգային ավանդույթները եւ վերջապես` արցախցին հայ մշակույթի կրող է։ Փորձում եք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ։

Հ.Գ. Ցավակցում եմ ավտոերթի մասնակից Անդրանիկ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին` դառը կորստի համար: Աստված հոգին լուսավորի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.