ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն: Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ: