Հինգ օրվա ընթացքում ժամանակավորապես կվերականգնվի Իրանի հետ վիզային ռեժիմը․ Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա համաճարակային իրավիճակը՝ մենք որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ․ մենք կսկսենք Իրանի հետ վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա ընթացքում վիզային ռեժիմը կվերականգնվի։ Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի ընդլայնված նիստի ավարտին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան և հավելեց․

«Իհարկե,  Իրանի մեր գործընկերների հետ  մշտական կապի մեջ  ենք և մեր զորակցություն ենք հայտվում Իրանի ժողովրդին և կառավարությանը այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք  մեր հարևան և բարեկամ ժողովրդին»։

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ամփոփման ընթացքում վարչապետը նշեց, որ աշխատանքային խումբը կոչ է անում կրճատել ճանապարհորդությունների թիվը, մանսավորապես՝ Իտալիա և Թուրքիա։

«Իհարկե, առողջապահության նախարարությունը և կառավարությունը բոլոր անհրաժեշտ և հասուն միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների և՛ մեր այսօրվա քննարկման  ամենակարևոր եզրակացությունը այն է, որ ամենահուսալի  միջոցը, կորոնավիրուսի  տարածման կանխարգելումը  յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.