factor.am: «Ունենալու ենք հաշմանդամության ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցող անձինք, այլ թույլ, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող։ Սա ենթադրում է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացու փորձելու ենք մաքսիմում օժադակել՝ ծառայությունների միջոցով, որպեսզի հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները»,- «Ինչպե՞ս են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. նոր օրենքի նախագիծ» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:
«Վստահ եմ՝ այս ներառական մոտեցումը շատ կարևոր է, որ հնարավորինս ամբողջական դիտարկենք բոլոր կարծիքները և բաց չթողնենք որևէ խնդիր։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծում տալիս ենք տարբեր հասկացությունների ձևափոխումներ․ օրինակ՝ անձնական օգնականի ինստիտուտի, ունիվեսալ դիզայնի, անկախ կյանքի և խելամիտ հարմարեցման վերաբերյալ հասկացությունները։
Այս օրենքով նաև Մատչելիության հանձնաժողով ենք նախատեսում, որի անդամները Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով են ընտրվելու և ապահովելու մատչելիության վերաբերյալ մոնիթորինգը։ Նրանք ունենալու են այնպիսի գործառույթներ, որ մատչելիության հետ կապված հիմնախնդիրները կարողանանք հնարավորինս կարճ ժամկետում լուծել»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։
Շարունակությունը՝ factor.am-ում։