Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրմանը:
Նախագիծը ընդունվեց 112 կողմ ձայնով:
Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:
Ներկայացված օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը. որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պփատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: