Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ սահմանել և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում։ Նախագծի համահեղինակ, Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 450 անձի։ Պետբյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարվում էր այս օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ով նշել էր, որ պետք է որոշակի կարգավորումներ ստեղծվեն, որպեսզի խուսափեն հնարավոր ռիսկերից։