Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։

«Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», – ասաց նախարաը։

«Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», – ասաց Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։

«Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին», – ասաց ԱԳ նախարարը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ուզում է խոսել բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։

«Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», – ասաց Հարությունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.