Արցախի ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելուց

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը և դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման և ամրապնդման համար:

Հավաստիացնում ենք, որ զինված ուժերը, հանդիսանալով մեր ժողովրդի համահավաքությունն ու միասնականությունը խորհրդանշող բացարձակ արժեք, երբևէ չի ունեցել և չունի որևէ քաղաքական երանգ կամ կողմնորոշում: Այն, ինչպես միշտ, եղել ու կմնա մեր ազգային իղձերի ու նպատակների իրագործման առաջնագծում և միայն ու միայն կառաջնորդվի Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու սրբազան առաքելությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարևորության միջոցառումների, այդ թվում՝ նաև առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին և հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.