ՀՀ ԶՈՒ-ում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ |Հայաստանի Հանրապետություն օրաթերթ|

armenpress.am։ «Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը: Այս մասին ասել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում` հրթիռներ: Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները: Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի:

«Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը: «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին: Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.