azatutyun.am։ Այսօրվանից ուժի մեջ է մտել Գերագույն ռադան լուծարելու և հուլիսի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը:
Ուկրաինայի օրենքների համաձայն որևէ օրենք կամ պետական մակարդակով ընդունված հրամանագիր համարվում է ուժի մեջ մտած այն պահից, երբ տեքստը հրապարակվում է Uryadoviy Kuryer («Կառավարական տեղեկատու») պարբերականում:
Զելենսկին առաջարկել է Գերագույն ռադան ընտրել բացառապես կուսակցական ցուցակների (համամասնական) եղանակով, նշելով, որ մեծամասնական համակարգով ընտրություններում հաճախ հաղթում են կոռումպացված անհատները: Խորհրդարանը մերժել է այդ տարբերակը:
Ներկայիս գումարման խորհրդարանի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 28-ին: