Կառավարությունը հաստատեց զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումը |lragir.am|

lragir.am։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նաև հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների ապահովման համար։

Զինծառայողների դրամական ապահովվածության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։ Նաև հավելումների համահավասարեցում է սպասվում բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական և շարքային կազմի միջև։

«Մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելումներ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և պայմանագրային շարքային զինծառայողը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ հուլիսի մեկից պետք է բարձրանան զինվորականների աշխատավարձերը։

«Եվ հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողների և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարաման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է։ Այսինքն՝ մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- ասաց նա։

«Պարոն վարչապետ, այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններով են իրականացնում իրենց ծառայությունը, հավելավճար են ստանալու նաև։ Այսինքն՝ բավական մեծ է լինելու տոկոսը»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Վարչապետը նշեց, որ այսինքն՝ ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններով ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում, քան բարձրագույն սպայական կազմի և ԶՈւ ղեկավարության։

Դավիթ Տոնոյանն ասաց, որ տոկոսային առումով աննախադեպ է միանգամից այսքան բարձրացումը։

«Ինչպես ասել ենք մեր կառավարության ձևավորման առաջին օրերից այս հարցը լինելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում»,- հավելեց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.