Արցախում քարոզարշավի ընթացքում առերեւույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ 7 հրապարակում է գրանցվել

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով քարոզարշավի իրավական նորմերի պահպանման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գրանցել եւ ընթացքավորման համար համապատասխան հետաքննության ու նախաքննության մարմիններին է ուղարկել առերեւույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող 7 հրապարակում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Դատախազությունից։

31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության եւ դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու եւ հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 26.02.2020թ.-ից մինչեւ 12.03.2020թ. ընկած ժամանակահատվածում գրանցել եւ ընթացքավորման համար համապատասխան հետաքննության ու նախաքննության մարմիններին է ուղարկել առերեւույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող 7 հրապարակում, որից 6-ը գտնվում է քննարկման փուլում, իսկ 1-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է:

Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 3 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, իսկ 1-ը գտնվում է ստուգման փուլում:

ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 99-01 հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.