Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։

Նա մասնավորապես ասաց, որ մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ։ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են գրեթե բոլոր շփվածներին։

«Հնարավոր է՝ ինֆորմացիայի բացակայության կամ այլ պատճառով լինեն որոշ անձինք, որոնք դեռ չեն բացահայտվել։ Դրա համար ուզում եմ խնդրել հետևել մեր վերջին օրերի կոչերին՝ օգտագործել առիթն ընտանիքի անդամների հետ ավելի շատ անցկացնելու և քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային  միջոցառումների։ Ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս հետաձգել։

Պացինենտներից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն 1-ի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է։ Չենք մոռանում մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասխանատվության մասին այս վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում և պահպանելով այդ պարզ կանոնները այս փոքր-ինչ արտակարգ իրավիճակում՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել։ 

Վստա՛հ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում, հետևե՛ք պաշտոնակն լրահոսին։ Խնդրում եմ մեր՝ կանխարգելմանն ուղղված կոչերը տարածել ձեր շրջապատում և օրինակ ծառայել, որ մնացածն էլ հետևեն ձեր օրինակին»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.