48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետմիջոցներով

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վանաձորում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարարն անձամբ է հանձնել 48 բնակարանների բանալիները: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ծախսվել է ավելի քան 320 մլն դրամ:

Դավիթ Տոնոյանը ողջունելով ներկաներին՝ վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակում է իրականացնել զինծառայողների կենցաղը բարելավելուն ուղղված ծրագրերը:

Արդեն իսկ բնակարանների տրադրման համար իրականացվող ծրագրի ուղղությունները 3-ն են՝ մատչելի հիփոթեկային վարկեր, բնակարանների կառուցում, վերանորոգում և անհատույց տրամադրում, և այն պարտքը, որը պետությունը երկար տարիներ ունի իր զինծառայողների նկատմամբ ժամանակի ընթացքում ամբողջությամբ կմարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.