tert.am: Թուրքիան անցյալ տարվա ցուցանիշներով առաջին անգամ հայտնվել է Ռուսաստանից զենք ներկրողների առաջատար հնգյակում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Թուրքիան առաջին անգամ ընդգրկվել է զենքի խոշորագույն ներկրողների հնգյակում՝ անցյալ տարվա տվյալների արդյունքում: Ընդհանուր առմամբ, 2019թ․ 17 մլրդ դոլարի պայմանագիր է կնքվել»,- ասել է Շուգաևը: