factor.am: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա:
Դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։ Պաշտպանական թիմը փոխանցել էր, որ իրենք մասնակցելու են նիստին և այսօր պիտի դատարան գային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու: Ըստ էության, այս միջնորդության քննարկումը հետաձգվեց: