Արցախի ԿԸՀ-ն սահմանել է ԱՀ նախագահի և ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների նմուշները

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են,որ մարտի 21-ին՝ ժամը 18:00-ին, լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:

Այսպիսով, ս.թ. մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն (թղթի չափսը` 297մմ x 210մմ), իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն (թղթի չափսը` 200 մմ x 420 մմ)` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:

Մարտի 21-ի դրությամբ  դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ,  ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.