Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․
«Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։
Ավելորդ չէ նշել, որ մարտի 3-ի ապատեղեկատվությունը գրեթե միաժամանակ հրապարակել են որոշ հայաստանյան և ադրբեջանական կայքեր։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»։