Մոսկվայում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ |civilnet.am|

civilnet.am: Մարտի 30-ից Մոսկվայում ուժի մեջ կմտնի համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Տնից կթույլատրվի դուրս գալ միայն աշխատանքի, մոտակա խանութ կամ դեղատուն գնալու համար, հնարավոր կլինի դուրս գալ նաև աղբ թափելու և կենդանիներին զբոսանքի տանելու նպատակով։

Տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում չի լինի, քաղաքից ելումուտը չի փակվում։

Կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած անձինք պարբերաբար փոխհատուցում կստանան մոսկովյան իշխանություններից։ Գործազրկության նպաստի հետ միասին այն կկազմի 19 500 ռուբլի։

Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար պատժի կարգը կորոշվի առաջիկայում։

Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի 1 534 դեպք, որոնցից մոտ մեկ տասնյակը՝ մահվան ելքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.