Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։
Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարած ուժը։ Այսպիսով` Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները հրապարակվելու են 7 օր հետո։
Քաղաքական ուժի ստացած կողմ ձայները թվային և տոկոսային ցուցանիշներով․
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն– 2360 կողմ ձայն կամ 3,2%
- «Միասնական հայրենիք» կուսակցություն– 17365 կողմ ձայն կամ 23,63%
- «Անկախության սերունդ» կուսակցություն– 656 կողմ ձայն 0,9%
- «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն– 4717 կողմ ձայն կամ 6,4%
- Արցախի հեղափոխական կուսակցություն– 1660 կողմ ձայն կամ 2,26%
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք– 29688 կողմ ձայն կամ 40,4%
- Արցախի «Արդարություն» կուսակցություն– 5865 կողմ ձայն կամ 7,9%
- Արցախի ժողովրդավարական կուսակցություն– 4269 կողմ ձայն կամ 5,81%
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն– 958 կողմ ձայն կամ 1,3%
- Արցախի պահպանողական կուսակցություն– 2108 կողմ ձայն կամ 2,87%
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն– 480 կողմ ձայն կամ 0,65%
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք– 3305 կողմ ձայն կամ 4,5%