Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին, թե ինչ պատիժ է նախատեսված այն դեպքերի համար, երբ քաղաքացիների հեռախոսազանգերի մասին ստացված տեղեկությունները հրապարակվեն, նշեց․
«Առանց օրինական հիմքերի անձնական տվյալները հրապարակելու, մասնավոր ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքում Քրեական օրենսգրքի համապատասխան օրենքներով նախատեսվում է քրեկաական պատասխանատվություն»։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներին, նախարարը նշեց, որ ՔԿՀ-ներում եղել են թեստ հանձնողներ, բայց բոլորի դեպքում բացասական է եղել արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք։
«Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում՝ 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»,- ասաց նա։