ՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը

Երեկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձև։ Նշելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աննախադեպ հետևանքների մասին՝ կազմակերպությունը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը։ 

Բանաձևով ՄԱԿ-ը վերահաստատում է միջազգային համագործակցության շրջանակներնում իր վրա վերցրած պարտավորվածություններն ու ՄԱԿ կառույցների առանցքային դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարում։ 

Առաջարկվում է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն առաջնորդի և համակարգի անցկացվելիք համաշխարհային միջացառումները։ 

Բանաձևը նշում է այն հսկայական վնասները, որոնք կորոնավիրուսի պատճառով կրում են աշխարհի բոլոր երկրների հասարակություններն ու տնտեսությունները, տուրիզմն ու առևտուրը, այն ավերիչ վնասները, որոնք վարակը հասցրել է մարդկանց կենսակերպին, առավել ևս երբ խոսքը գնում է ամենաաղքատ ու խոցելի խմբերի մասին, որոնց կյանքը շատ ավելի մեծ վնասներ է կրել։ 

Բանաձևը նաև ընդգծում է, որ պանդեմիայի պայքարի ժամանակ պետք է պահպանվեն մարդու իրավունքներն, ու բացառվի խտրականության, ռասիզմի ու քսենոֆոբիայի որևէ դրսևորում։

Աղբյուրը՝ usnews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.