Google-ը հրապարակել է կորոնավիրուսի հետ կապված երկրների բնակչության շարժունակության փոփոխության ցուցանիշները

Google-ը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Այն ժամանակ, երբ համաշխարհային համայնքն արձագանքում է կորոնավիրուսի համավարակին, հանրային առաղջապահության կազմակերպությունների ներկայացուցիչներից լսել ենք, որ Google Maps-ի պես պրոդուկտների համար օգտագործվող ագրեգացված ու անանուն տեղեկատվությունը կարող է իրենց համար օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ 

Համայնքների տեղաշարժերի հաշվետվությունները  տեղեկություններ են տրամադրում, թե տեղաշարժերի տեսանկյունից ինչ փոփոխություններ են տեղի ունեցել կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջացառումների հայտարարումից հետո։

Հաշվետվությունները ցույց են տալիս, թե ինչպես է փոփոխվել տեղաշարժերի աշխարհագրությունն՝ ըստ տարբեր վայրերի, ինչպիսին են մեծածախ առևտրի կետերն ու ժամանցային վայրերը, մթերային խանութներն ու դեղատները, կանգառները, աշխատավայրերն ու բնակավայերը»։

Հաշվարկների ու համեմատության համար որպես հիմք ընտրվել են 2020թ․ հունվարի 3-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։

Ստորև ներկայացնում ենք մի քանի երկրների տվյալներ։

  Հայաստանի մասին տեղեկություններ հաշվետվության մեջ չկային։

 

Աղյուրը՝ google.com։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.