Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, այդ դեպքերից դրական է եղել ընդամենը 11-ը․ Նիկոլ Փաշինյան

Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, այդ դեպքերից դրական է եղել ընդամենը 11-ը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է։

«Նախկինում էլ օրեր ենք ունեցել, երբ նախորդ օրվա հետ համեմատած՝ անկում է եղել, բայց հաջորդ օրը էլի թվերն աճել են։ Այս լուրի գնահատականը ամբողջական տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որոնք մենք կիմանանք վաղն առավոտյան։ Ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, երբ կատարվել է 253 հետազոտություն, որից դրական է եղել 34-ը։ Եթե համեմատենք 253 և 263 թվերը, տեմպի 3 անգամ նվազում ունենք»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այս հույսը հաստատելու համար դեռ պետք է վերլուծել վաղվա և մյուս օրվա տվյալները։

«Նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում եթե ավեի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- նշեց նա։

Վարչապետը վերջում հայտնեց, որ մահվան ևս մեկ դեպք ենք ունեցել։ Մահացողը 68 տարեկան է,  թոքաբորբ է ունեցել, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է, բայց նաև ունեցել է շաքարային դիաբետ և ուղեկցող այլ հիվանդություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.