«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերովԿոմիտաս 60/2 հասցեում գտնվող նախկին աղբանոցն արդեն դարձել է կանաչապատ տարածք։
Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Կոմիտաս 60/2 հասցեն է: Այս խոտածածկ տարածքը շաբաթներ առաջ փոքր աղբանոց էր: Տարիներով կուտակված աղբի հեռացումից հետո պատկերն այլ է: Տարածքը վաղուց կարող էր կանաչապատ լինել, եթե ժամանակին այդ հատվածը մարդիկ աղբանոցի չվերածեին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով տարածքը մաքրվել է: Որոշ հատվածներում աշխատանքները դեռևս չեն ավարտվել»,- հայտնում են ՀՈԱԿ-ից: