Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան նաև հստակ կրթական բաղադրիչ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ նախարարությունը սկսել է Սկսել ենք «Առականի» շարքը՝ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ,  արդեն առաջին հաղորդումը թողարկվել է։

«Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան նաև հստակ կրթական ուղերձներ և կրթական բաղադրիչ։ Արտիստների կողմից այս առակների ընթերցումից հետո փոքրիկ քննարկում է կազմակերպվում հենց հաղորդման շրջանակներում, այնուհետև արտիստները կոչ են անում այս քննարկումը տեղափոխել տուն, ընտանիք։ Կա մի ակցիա, երբ առակի լավագույն մեկնաբանությունը ուղարկում են թատրոնի ֆեյսբուքյան էջին, և անակնկալներ են սպասվում լավագույն մեկնաբանությունն ուղարկողին»,-նշեց նա։

Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ նկարահանվել է և շուտով կմեկնարկի «Քո սերնդակիցը» նախագիծը, որը ցուցադրելու է երաժշտական ոլորտում տաղանդավոր պատանիների ձեռքբերումները, նվաճումները։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության հետ համատեղ webtv.am կայքում մենք տեղադրել ենք արդեն 14  մուլտեր, անիմացիոն ֆիլմեր»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.