Ուկրաինայում երրորդ քրեական գործն Է հարուցվել Պորոշենկոյի դեմ |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն եւս մեկ գործ Է հարուցել Պյոտր Պորոշենկոյի դեմ: Այդ մասին հայտնել Է հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին փոխղեկավար իրավաբան Անդրեյ Պորտնովը:

Այս անգամ Պորոշենկոյին մեղադրում են «Կուզնյա նա Ռիբալսկոմ» գործարանը վաճառելիս 300 մլն դոլար գումարի հանցավոր եկամուտների օրինականացման մեջ:

Սա արդեն երրորդ գործն Է նախկին նախագահի դեմ: Մայիսի 22-ին տեղեկատվություն հայտնվեց, որ նրան կասկածում են «ՑենտրԷներգո»-ում պաշտոնները բաշխելիս իշխանության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ:

Դրանից մեկ օր առաջ Պորոշենկոյին պետական դավաճանության մեջ են մեղադրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նաեւ Ուկրաինայի նախկին նախագահը որպես վկա Է ներգրավված մեկ այլ քրեական գորցծով, որը վերաբերում Է Եվրոմայդանի ժամանակ մարդկանց զոհվելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.