ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ու արդյոք այդ կապակցությամբ պետք է իրականացվի որևէ գործողություն թե ոչ։ 15 ադամ պետություններից բաղկացած ՄԱկ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։ 

ԱՄԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խոսքում նշել է, որ կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդ ու դարձել 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքին, ինչն իր հերթին կվտանգի վարակի դեմ պայքարը։ 

«Անվտանգության խորհրդի մասնակցությունը կենսական է համավարակի տարածման պատճառով խախտված խաղաղության ու անվտանգության պահպանման գործում։ Ավելին, Անվտագնության խորհրդի կողմից միասնության ու կարգավորման ուղերձը շատ կարևոր կլինի այս ծանր իրավիճակում», – նշել է Գուտերեշը։ 

«Կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, որն էլ ինքնին ՄԱԿ-ի գոյության իմաստն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Պեկինը ի սկզբանե դեմ էր, որ Անվտանգության խորհուրդն իր մասնակցությունն ունենա այս գործում՝ ասելով, որ դա իր մանդատից դուրս է։ Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում էր, որ Խորհրդի ցանկացած գործողության մեջ պետք է անպայմանորեն հղում կատարվի վարակի ծագմանը, խոսքը գնում է Չինաստանի մասին, որտեղ և գրանցվել էին առաջին դեպքերը։ 

Անվատանգության խորհուրդը հանդիպումից հետո հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որով իր աջակցությունն էր հայտնում ավելի վաղ արված Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։

Աղբյուրը ՝ reuters.com

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.