Հատվածներ ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանեմ Գեբրեյեսուսի բացման խոսքից ապրլի 9-ի բրիֆինգի ժամանակ․
«Շատ բան է փոխվել այն բանից հետո, երբ 2 ամիս առաջ մենք հրապարակել էինք Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքման առաջին նախագիծը։
Վարակի համաշխարհային տարածման պատճառով քայքայվել են առողջապահական համակարգերը, համաշխարհային տնտեսությունն ու հասարակական կյանքը։
Մահացության ցուցանիշը 10 անգամ ավելի բարձր է քան գրիպի ժամանակ։
1․3 միլիոնից ավել մարդ է վարակվել ու մոտ 80 հազարը մահացել։
Համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն պահանջում է համապետական ու համահանրային արձագանք։
Այս 100 օվրա ընթացքում մենք ականատեսը եղանք այն բանի, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել վարակը հարուստ պետություններին։
Ու մենք դեռ ականատեսը կլինենք այն բանի, թե ինչպիսի վնաս այն կարող է հասցնել ավելի աղքատ ու խոցելի պետություններին։ Ու մենք հաստատակամ ենք անելու ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։
Այսօր լույս է տեսնում մեր տեխնիկական ռազմավարության թարմացված տարբերակը, որը նախատեսված է վարակի արձագանքնման հաջորդ փուլի համար։
Թարմացված ռազմավարությունը կլինի մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագծի հիմքում, որը մենք կհրապարակենք մոտ օրերս։
Մենք շատ բան ենք սովորել նոր վարակի մասին այն բանից հետո, երբ տարեսկզբին առաջին անգամ բախվեցինք դրա հետ։ Ու այդ շատ ծանր դասերն արացոլված են նոր ռազմավարության մեջ։
Այս թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ առողջապահական համակարգն ու ենթակառուցվածքներն ավելի թույլ զարգացած են, ինչպես նաև՝ այն երկրների համար, որտեղ առկա են հակամարտություններ կամ կան տարհանված անձինք։
Մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագիծը կներառի նաև այն միջոցների հաշվարկը, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնելու ազգային ու միջազգային ռազմավարությունները արձագանքման հաջորդ փուլի ժամանակ»։
Աղբյուրը՝ who.int
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի