ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: Այս մասին Հանրային Հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Առաջին շրջանում  անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան  վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը այս իրավիճակում բարձր է  գնահատում ՀՀ քաղաքացիների համախմբվածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.