panarmenian.net։ Ուկրաինայի Գերագույն ռադայում մի օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն Ուկրաինայի այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք կամավոր ՌԴ քաղաքացիություն են ստացել, կարող է առգրավվել:
«Ունեցվածքի քաղաքացիական առգրավման մասին» օրինագիծը մասնավորապես վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչությանը:
Փաստաթղթի հեղինակն է Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսիյը: Այն շրջանառության մեջ է դրվել հունիսի 4-ին, սակայն դրա ամբողջական տեքստը դեռևս հասանելի չէ ընթերցման համար, գրում է Deutsche Welle-ն:
Մեկնաբանելով այդ օրինագիծը, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը երաշխավորում է իր սեփականությունն ունենալու, օգտագործելու և տնօրինելու յուրաքանչյուր անձի իրավունքը:
«Ուկրաինայի գլխավոր օրենքը սահմանում է, որ մասնավոր սեփականության իրավունքի սուբյեկտ կարող է լինել յուրաքանչյուրը, ինչը նշանակում է յուրաքանչյուր մարդ, ֆիզիկական անձ, որոնց դասվում են Ուկրաինայի քաղաքացիները, օտար պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը: