armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն:
«Մենք պետք Է յուրաքանչյուր ուկրաինացու պատմենք, թե ինչ Է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան Էլ սարսափելի չԷ: Երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն, մենք անպայմանորեն այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, եւ Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,-ասել Է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում:
Զելենսկին ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն Է, որն ամրագրված Է երկրի Սահմանադրությամբ: «Դա մեր ընտրությունն Է եւ մեր ուղեգիծը:
Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն Է, դա ամրագրված Է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն Է եւ մեր բանակի մակարդակը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: