news.am: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում տեղի կունենա հունիսի 13-ին։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 5-ի նիստում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Խորհրդարան պաշտպանության նախարարի այցի ժամանակ կշարունակվի 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումը նրա գերատեսչության մասով։