«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը հայտարարել է, որ կփոխանցի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ԱՀԿ-ին, ինչը կօգնի արագացնել բուժման գործընթացն ու պատվաստանյութի ստեղծումը, ինչպես նաև հանրային առողջապահական միջոցառումների ձեռնարկումը։
Հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը նաև նշել է, որ ԱՀԿ ֆինանսավորման դադարեցումը վտանգավոր քայլ է այն պահին, երբ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի մեջ, և ԱՀԿ-ն հենց այն կառույցն է, որը կազմակերպում է այդ պայքարը։
«Մեզ անհրաժեշտ է համաշխարհային համակարգված պատասխան տալ։ Երբ գտնվում ենք նման ճգնաժամի մեջ, բոլորս միահամուռ պետք է պայքարենք», – ասել է Մելինդա Գեյթսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից հետո «Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը ԱՀԿ-ի 2-րդ ամենախոշոր ներդրողն է։
Աղբյուրը՝ reuters.com:
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի