ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Online.ssa.am կայքում արդեն հասանելի են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 8-րդ միջոցառման շրջանակում իրականացված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները:
Այս պահին տեղեկությունները կարելի է ներբեռնել «Բեռնել վճարման ցանկը» կոճակով, ժամեր անց շահառուների համար հասանելի կլինի տվյալների ստուգման ինքնաշխատ գործիքը, որում անհրաժեշտ կլինի ուղղակի մուտքագրել անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը:
Այս պահին կայքում հասանելի են միայն այն քաղաքացիների տվյալները, ովքեր քարտային հաշիվ չեն ներկայացրել և որոնց անունով դրամական փոխանցումներն արդեն իսկ կատարված են:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են քարտային հաշիվ՝ որպես աջակցության փոխանցման նախընտրելի տարբերակ, ցանկում ներառված չեն, քանի որ քարտային տվյալները դեռ նույնականացվում են՝ բանկերի կողմից: Նույնականացված շահառուների տվյալները ևս կներառվեն ներկայացված ցանկում»: