Վատիկանի 9-րդ աշխատակցի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
Վերջինս նշել է, որ վարակված աշխատակցինտեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հսկողության տակ է գտնվում:
Տվյալ աշխատակցի հետ շփում ունեցած անձանց մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել՝ ինպես հավելել է Բրունին: