«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ |pastinfo.am|

pastinfo.am: «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ինքնիրավչության համար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Արթուր Ասատրյանին առնչվող ևս մեկ քրեական գործ կա, որը գտնվում է արդեն դատաքննության փուլում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ էր կազմակերպվել, եւ նա անձամբ էր հայտնաբերել վերջիններիս, առեւանգել եւ հանձնել իրավապահ մարմիններին: Այս գործով վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը կազմակերպելը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի և Արկադի Հրաչիկի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Հիշյալ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ևս դատարանում է: Նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանի, Օշականցի Գևորիկի և «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.