Հայոց ցեղասպանության տարելիցի «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նույնպես «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք հնարավոր է, որ «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի «պահանջում» հատվածը հանվի։

«Մեր աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման կազմակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել նաև կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պետք է լինեն», – ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ սա համահայկական կարգախոս է, ընդունվել է համահայկական հռչակարգի միջոցով, և դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն ձևաչափի շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.