«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի սկզբներին, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, զանգահարել է իր հորեղբորը և խնդրել վերջինիս պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան իրեն տեսակցելու նպատակով տրամադրել իր կողմից ուղարկված  անձին: Հորեղբայրը ավտոմեքենան տրամադրել է նշված անձին, որից հետո այն այդպես էլ չի վերադարձվել տիրոջը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.