Այս տարի չորրորդ անգամ կիրականանա «Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը»․ Զոհրաբ Մնացականյան |armtimes.com|

armtimes.com: Կանխարգելման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արդեն արմատավորված է 1998 թվականից ի վեր։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան միջազգային գործընկերներից ապրիլի 24-ի հետ կապված։ Նա ներկայացրեց մի շարք ֆորումներ, որտեղ Հայաստանի ջանքերով շարունակական աշխատանքներ են տարվել։

Նախարարն ընդգծեց, որ այս տարի Հայաստանը եւս ներկայացրել է հերթական բանաձեւը, որն ամփոփում է նախորդ աշխատանքները եւ ուրվագծում է հաջորդ փուլի աշխատանքները միջազգային հանրության համար։ Նրա խոսքով՝ այդ բանաձեւն ուրվագծում է Covid-ի արդյունքում ներկա պահին առկախված՝ մարդու իրավունքների խորհրդի աշխատանքները։ Նա վստահեցրեց որ, երբ աշխատանքները վերսկսվեն, բանաձեւն անմիջապես այդ գործընթացը կհասցնի իր ավարտին։ «Այսինքն՝ մենք շարունակական դա անում ենք»,- նկատեց Մնացականյանը։

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը ստեղծել է տարբեր այլ ձեւաչափեր եւ պլատֆորմեր, որոնցից ընդգծեց «Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը»։ Մնացականյանի խոսքով՝ այս տարի նախատեսվում է իրականացնել չորրորդ ֆորումը։ «Սա արդեն մշտական պլատֆորմ է միջազգային հանրության էքսպերտային հասարակական ներուժը համախմբելու համար»,- եզրափակեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.