usatoday.com: ԱՄՆ Միսսուրի նահանգը դարձավ առաջինը, որը Չինաստանի դեմ դատական հայց ներկայացրեց՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար։
Քաղաքացիական հայցը դաշնային դատարան ներկայացվել է երեքշաբթի Հանրապետական կուսակցության գլխավոր դատախազ Էրիկ Շմիտի կողմից։ Հայցի մեջ ասվում է, որ Չինաստանը պատասխանատու է հսկայական թվով մահացությունների, տառապանքների ու տնտեսական կորուստենրի համար, որոնք նրանք պատճառել են ամբողջ աշխարհին՝ ներառյալ Միսսուրիի բնակիչներին։
«Չինաստանի կառավարությունը ստում էր կորոնավիրուսի վտանգավոր ու վարակիչ բնույթի մասին, լռեցնում էր խոսողներին և շատ քիչ բան էր անում՝ կանգնեցնելու հիվանդության տարածումը։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար», – ասել է Շմիտը։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի