ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար:
Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:
Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Դասընթացի մասնակցության հայտը պետք է լրացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը:
Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից մինչև մայիսի 11-ը:
Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այս հղմամբ՝ shorturl.at/epCFO