Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին օրենքի նախագիծը և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթն ընդունվեց՝ 107 կողմ, ձեռնպահ 0 և դեմ 0 ձայներով։
Հիշեցնենք, որ ասյօր Ազգային ժողովն այսօր քննարկում էր նաև պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը և այն ընդունվեց առաջին ընթերցմամբ։